ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Լուսավորիր մեզ, Տեր, առավոտյան այս ժամին

Լուսավորիր մեզ, Տեր, առավոտյան այս ժամին
22.08.2023 | 00:01

Օրն աղոթքով սկսենք և թող Աստված պահապան լինի բոլորին:

Բոլորի պահապան Քրիստոս Աստված մեր. թող Քո Աջը հովանի լինի ինձ վրա. գիշեր և ցերեկ, տանը նստելիս, ճամփա գնալիս, քնած թե արթուն, որպեսզի երբեք չսասանվեմ։

Պահի՛ր և պահպանիր մեզ խաղաղության մեջ Քո սուրբ և պատվական խաչի հովանու ներքո, փրկի՛ր երևելի և աներևույթ թշնամիներից։

Արժանացրու մեզ գոհությամբ փառավորելու Քեզ՝ Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից.

Ամեն։

Դիտվել է՝ 2476

Մեկնաբանություններ